Ամենա [Amena] lyrics
Songs
2024-11-29 07:25:43
Ամենա [Amena] lyrics
(Տուն 1).
Իմ հոգին բոլոր-բոլոր հոգիններից լուռ ճանաչեց քեզ
Սիրտը իմ հազարավոր սրտերի մեջ քոնին դարձավ կես
Երկուսով երջանկությանը մոտեցող երկու անուն, հոոո
Հակառակ չենք լինելու, այլ հավիտյան իրար հանուն
(Կրկներգ).
Ամենա
Մոտը իմ սրտին դու ես
Ամենա
Առաջինը, ով ինձ զգում ես
Ամենա
Կարևոր երազանքն ես
Կյանքն ես իմ, թանկն ես իմ
Ամենա
(Տուն 2).
Ես ուզում եմ, երազում եմ, որ զգացմունքս չունենա վերջ
Որ կարդամ ճակատագիր դարձած անունդ իմ սրտի մեջ
Երբ որ քեզ եմ փաթաթվում, ես զգում եմ կա հավերժություն, հոո
Մի համբույրով մենք դառնում ենք անբաժան անվերջություն
(Կրկներգ): (x2)
(Անցում)
(Կրկներգ):
- Artist:Hayko