Կարոտ [Karot]
Songs
2024-11-26 13:31:40
Կարոտ [Karot]
Երբ աշխարհը քնած է,
Ու գիշերն է արթուն,
Ես փնտրում եմ քո ստվերը ծովում անհուն։
Դու հանկարծ հեռանում ես,
Լուծվում ես օդում,
Դու միակ իմ կղզին ես ծովում անհուն։
Ես ճամփորդ եմ սիրո,
Ես լուսնորդ եմ ծարավ,
Ես նավակն եմ քո,
Որը տե՛ս, հեռացավ։
Դու միայն կանչի՛ր ու միայն ասա,
Դու միայն հիշի՛ր ու միայն ժպտա։
Ես կգամ քեզ մոտ, ուր էլ որ լինես,
Ի՛մ անհագ կարոտ, ես փնտրում եմ քեզ։
Երբ իմ երգը կարոտ է, ու չկա ինձ քուն,
Քո հոգում առավոտ է, գարուն։
Դու հանկարծ ինձ ժպտում ես հեռվից,
Երբ նավակն իմ սուզվում է ցավից։
Ես ճամփորդ եմ սիրո,
Ես լուսնորդ եմ ծարավ,
Ես նավակն եմ քո,
Որը տե՛ս, հեռացավ։
Դու միայն կանչի՛ր ու միայն ասա,
Դու միայն հիշի՛ր ու միայն ժպտա։
Ես կգամ քեզ մոտ, ուր էլ որ լինես,
Ի՛մ անհագ կարոտ, ես փնտրում եմ քեզ։
- Artist:Khoren Levonyan