Կենացդ թույնով [Kenacʻd tʻuynov] lyrics

Songs   2024-11-27 08:46:11

Կենացդ թույնով [Kenacʻd tʻuynov] lyrics

(Տուն 1).

Նվիրեցիր ինձ գիշերը

Դա գիշերն էր հեքիաթի

Իմ գրկումն էիր, ես քեզ գերի

Երազների իմ փերի

Այդքան նուրբ, այդքան բարի

Ախ, իմ սիրտն էր սիրով լի

Ինձ տված գիշերը վերջ չունի

Հեռացար լուսաբացին

Ասացիր ինձ մոռացի

Չեմ ուզում քեզ, խենթ տղա, իմացի

(Կրկներգ). (x2)

Կենացդ թույնով ուզում եմ խմել

Անունդ տալով կմեռնեմ

Հեռանալ-գնալ այս դաժան կյանքից

Չեմ խնդրի էլ սեր քեզանից

(Տուն 2).

Ինձ թվաց, թե դու ես կյանքիս

Բացվող իմ արշալույսը

Ախ, իմացա որն է հոգիս

Մարեցիր վերջին հույսը

Դու խաբեցիր կեղծ խոսքերով

Քեզ նվիրված սիրտս սիրող

Եվ իմացիր, սիրտս երբեք ներել չի կարող

Էլ քեզ ինչպես, ինչպես սիրեմ

Քո արարքը ինչպես ներեմ

Հեռանում եմ, այս փուջ կյանքից հոգնել եմ

(Կրկներգ)։ (x2)

Anush Petrosyan more
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Genre:
  • Official site:
  • Wiki:
Anush Petrosyan Lyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Artists
Songs