Էրզրում [Erzrum]
Songs
2024-11-23 02:35:46
Էրզրում [Erzrum]
Հինգ տարի է, որ չեմ տեսել երեսդ,
Իմ եղել է հալս յաման, Արզրում,
Մեր աշխարքըմ կարժե մե անգամ տեսդ,
Հողիդ, ջրիդ ըլլիմ ղուրբան, Արզրում։
Կարոտցել եմ ջրիդ գոչգոչան սարի,
Քեզնեն հեռենալս եղավ հինգ տարի,
Միջիդ մարդը տնգոզ, քաղաքավարի,
Հագնին կապեն կելլեն սեյրան, Արզրում։
Հին քաղաք ես, բնականեն անահ ես,
Միջիդ մասխուլովը էլին կշահես,
Հորս, պապիս ոսկորները կպահես,
Ինձ ալ եղիր դու գերեզման, Արզրում։