Ծիրանի ծառ [Cirani caṙ] lyrics
Songs
2024-12-27 01:25:55
Ծիրանի ծառ [Cirani caṙ] lyrics
Ես մի ծառ եմ ծիրանի,
Հին արմատ եմ անվանի
Պտուղներս քաղցրահամ,
Բոլոր մարդկանց պիտանի։
Հին ծառ եմ արևելյան,
Չունիմ որոշ այգեպան.
Տունկերս ամեն երկիր
Ընկած են բաժան-բաժան։
Ապրում եմ խեղճ, միայնակ,
Որոշ ծառի շքի տակ,
Հյութս որդունքն է ծծում,
Իմ տունկերուս փոխանակ։
Տունկերս ուր էլ որ գնան,
Թեպետ նույնը կմնան,
Բայց օտար հողի վրա
Չեն աճիլ, կչորանան։
Արևելքում ինձ տնկեց,
Երբ որ տերը ստեղծեց,
Ասավ՝ աճե, բազմացիր,
Սի այգի էլ ինձ տվեց։
Ուղարկեց մի այգեպան,
Հարավից հսկա իշխան.
Այն հսկայի անունով
Կոչվեցա ծառ հայկական։
Չորս հազար տարվա ծառ եմ,
Մարմինս պինդ, կայտառ եմ.
Թեև ուժս պակաս է,
Բայց անունով պայծառ եմ։