Love the way you lie Part II [Armenian translation]

Songs   2024-11-19 05:41:17

Love the way you lie Part II [Armenian translation]

Մեր պատմության առաջին էջին

Ապագան այնքան պայծառ էր թվում

Ու հետո ամեն ինչ այնպես խավարեց

Ես չգիտեմ էլ թե ինչու եմ մինչև հիմա զարմացած

Անգամ հրեշտակներն ունեն սատանա իրենց մեջ

Ու դու ծայրահեղացնում ես այդ ամենը

Բայց դու միշտ կլինես իմ հերոսը

Չնայած որ խելագարվել ես արդեն

Պարզապես կանգնիր այդտեղ ու նայիր, թե ոնց եմ վառվում

Ամեն ինչ կարգին է

Ինձ դուր է գալիս այս ցավը

Ուղղակի կանգնիր այդտեղ ու լսիր թե ոնց եմ լալիս

Ամեն ինչ կարգին է

Ես սիրում եմ, երբ ստում ես

Սիրում եմ երբ ստում ես

Օհ, սիրում եմ

Ու ավազը լցվել է կոկորդներս ու խլեցրել մեր ձայնը

Ապակին կոտրվել է մեր կռվից

Պատերազմի այս քաշքշոցը միշտ էլ դու կհաղթես

Անգամ երբ ես եմ ճիշտը

Որովհետև դու լցնում ես ուղեղս քո առակներով,

Բռնության բառերով ու դատառկ սպառնալիքներով

Ու հիվանդագին է որ այս կռիվներն են,

Որ ինձ գոհացնում են

Ու գուցե ես մազոխիստ եմ

Ես փորձում եմ փախչել բայց չեմ ուզում հեռանալ

Քանի դեռ այս պատերը բարձրանում են

Մեր հիշողությունների ծխի մեջ։

Այս առավոտ, դու արթնանում ես

Արևի ճառագայթը խփում է դեմքիդ

Երեկվա դիմահարդարումը դեմքիդ պառկած ենք

Կործանման անուրջում

Լռիր, փոքրիկ, նուրբ խոսիր

Ասա ինձ, որ կզղջաս ինձ դեպի սուրճի սեղանը հրելդ

Որ հիմա էլ ես քեզ հրեմ հեռու

Փորձիր ու կպիր ինձ

Որ կարողանամ գոռամ՝ մի կպի ինձ

Վազիր սենյակից

Որ հետևեմ քեզ ինչպես կորած մի ձագուկ

Առանց քեզ, ես ոչինչ եմ

Այնքան կորած եմ, գրկիր ինձ

Ասա թե ինչքան տգեղ եմ

Բայց դու ինձ միշտ կսիրես

ՈՒ հետո շպրտիր ինձ

դեպի վերջն այս կործանիչ ճանապարհի

Երկու խելագարներ, բայց մենք գիտենք

որ կապ չունի քանի դանակներ կխրենք իրար մեջքի

Մեկ է, միշտ միասին կլինենք

Այ այդքան հաջողակ ենք

Միասին, մենք սարեր կարող ենք շարժել

Արի մրջյունից փիղ չսարքենք

Հա, դու ինձ երկու անգամ խփեցիր, բայց դե ո՞վ է հաշվում

Ես գուցե խփեմ քեզ երեք անգամ

Կորցնում եմ հաշիվը

Բայց միասին մենք կապրենք հավերժ

Մենք գտել ենք երիտասարդության էլիքսիրը

Մեր սերը խելագար է, մենք խանգարված ենք

բայց ես հրաժարվում եմ օգնությունից

Այս տունը չափազանց մեծ է

Եթե դուրս գանք էստեղից կվառեմ այն

Ամբողջ երկու հազար քառակուսի ոտնաչափի հողին կհավասարվի

ՈՒ դու ոչինչ անել չես կարողանա

Քեզ հետ ես կորցնում եմ գլուխս

Առանց քեզ՝ կորցնում ինձ

Rihanna more
  • country:Barbados
  • Languages:English, English (Jamaican), Chinese (Cantonese), Chinese
  • Genre:Dance, Electronica, Electropop, Pop, R&B/Soul, Reggae
  • Official site:http://www.rihannanow.com
  • Wiki:http://en.wikipedia.org/wiki/Rihanna
Rihanna Lyrics more
Rihanna Featuring Lyrics more
Rihanna Also Performed Pyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Artists
Songs