Անհաս Մի Տենչ [Anhas Mi Tench] [Transliteration]
Songs
2024-12-23 15:18:46
Անհաս Մի Տենչ [Anhas Mi Tench] [Transliteration]
Ինձ շատ բան տվեց բախտը աշխարհում,
Միայն չտվեց երջանիկ մի սեր.
Չտվեց, որ ես հոգով անդադրում
Դեռ տենչամ, փնտրեմ, չգտնեմ ես դեռ, -
Չտվեց, որ միշտ ազնիվ մի կարոտ
Մեղեդու նման թրթռա իմ մեջ,
Որ ինձ հետ զարթնի ամեն առավոտ
Ինչ որ մի տագնապ, անհասի մի տենչ:
Որ մենակ լուսնի տեսքից հառաչեմ,
Կանչող ծառերի լեզուն հասկանամ,
Որ թախծոտ երգը օդի պես շնչեմ,
Որ Վերթերի հետ տառապեմ ու լամ .-
Որ իմ մեջ առնեմ աշխարհն անհագուրդ
Ու տամ աշխարհում սիրտ հոգի ու գանձ,
Ապրեմ իմ այս խենթ վատնումով հարուստ,
Իմ կորուստներով ՝ ահսահման գտած:
Չտվեց, որ ես միայն չլցվեմ
Խուլ երջանկությամբ՝ անընտել ցավին,
Չլացող աչքի արցունքը տեսնեմ,
Լսեմ խոսքը ՝չասված տակավին,
Ինձ շատ բան տվեց բախտը աշխարհում,
Միայն չտվեց երջանիկ մի սեր:
- Artist:Vahag Rush