Անցնինք Սասուն [Antsninq Sasun] [Transliteration]
Անցնինք Սասուն [Antsninq Sasun] [Transliteration]
Մշո դաշտեր շողն է պատել,
Դաշտերում ջրեր վարար,
Էրնե՜կ կռունկներն էլ ետ գան,
Լավ լուր բերեն մեր համար:
Սասնո սարեր, մտանք ձորեր,
Կռիվ կենեիք անվեհեր:
Քաջ Դրոյի զենքն էր կոտրել,
Պստիկ Վահան լաց կաներ:
Անցնինք Սասուն, մտնինք Վան,
Մուշ, Ալաշկերտ, Արդահան:
Ազգի հերոս կտրիճներ,
Հայրենիքին փրկության:
Ելե՛ք, տղերք, էլ ժամ չկա,
Շուն թուրք պատել է չորս կողմ,
Գևորգը էլ չվերջացուց,
Թուրքեր ցրվան հազար կողմ:
Հանեց, թափեց սուր փամփուշտներ,
Կողքին ընկավ՝ ախ քաշեց,
Սարեր, ձորեր կդղրդեն,
Գևորգ չաուշ կբոռեր:
Անցնինք Սասուն, մտնինք Վան,
Մուշ, Ալաշկերտ, Արդահան:
Ազգի հերոս կտրիճներ,
Հայրենիքին փրկության:
Զարկեց կայծակ, մթնեց երկինք,
Շուն թուրքերին պատեց լաց,
Վերի սարեն պրծե՛ք խմբով,
Պրծե՛ք, իջե՛ք դեպի ցած:
Դեմից Անդրնիկն է իջել,
Յուր երսունյոթ քաջերով,
Զարկե՛ք տղերք, մեռնիմ ձեզի,
Թուրքին վերջ կգա մի օր:
Անցնինք Սասուն, մտնինք Վան,
Մուշ, Ալաշկերտ, Արդահան:
Ազգի հերոս կտրիճներ,
Հայրենիքին փրկության:
- Artist:Armenian Folk