Անտունի [Antuni] lyrics
Songs
2024-11-25 20:02:14
Անտունի [Antuni] lyrics
Սիրտս նման է էն փլած տներ,–
Կոտրեր գերաններ, խախտեր է սներ.
Բուն պիտի դնեն մեջ վայրի հավքեր.
Երթամ` ձի թալեմ էն ելման գետեր.
Ըլնիմ ձկներու ձագերացն կեր:
Ա՜յ, տո լա՜ճ տնավեր:
Սեւ ծով մ'եմ տեսե, սիպտակն էր բոլոր.
Ալին կզարներ, չէր խառնի հիրոր.
Էն ո՞րն է տեսե մեկ ծովն երկթավոր,–
Անտունի սիրտն է պղտորում ոլոր:
Ա՜խ, իսկի մի'լնիք սրտիկ սեւավոր:
Ա՜յ, տո լա՜ճ տնավեր:
- Artist:Armenian Folk