Արազը հեշտացել ա [Arazy Heshtatsel a] lyrics
Արազը հեշտացել ա [Arazy Heshtatsel a] lyrics
Արազը հեշտացել ա,
Յա՜ր.
Ճամբեքը կոշտացել ա,
Յա՜ր.
Խաբա՛ր տարեք իմ յարին,
Յա՜ր.
Առնողս շատացել ա:
Յա՜ր...
Յար, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ,
Յար, վա՜յ, լե, լե, լե, լե, լե,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե:
Իմ սերը սուր ա դառել,
Յա՜ր.
Կրակու ջուր ա դառել.
Յա՜ր...
Յա՜ր, քեզ սրտով սիրելը
Յա՜ր.
Ինձ թուքումուր ա դառել:
Յա՜ր...
Յար, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ,
Յար, վա՜յ, լե, լե, լե, լե, լե,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե:
Էլի՛ գալն եմ իմացել,
Յա՜ր.
Աչքս ճամբիդ մնացել.
Յա՜ր...
Քեզ համար գիշեր, ցերեկ
Յա՜ր.
Միտք անելով եմ կացել:
Յա՜ր...
Յար, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ,
Յար, վա՜յ, լե, լե, լե, լե, լե,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե:
Բախտը զարկեց սրտիս նետ,
Յա՜ր.
Արտասուքս եղավ գետ.
Յա՜ր...
Թե Աստվածդ կսիրես,
Յա՜ր.
Յա՜ր, ինձ արի՛, տա՛ր քեզ հետ:
Յա՜ր...
Յար, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ,
Յար, վա՜յ, լե, լե, լե, լե, լե,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե:
- Artist:Armenian Folk