Հայկական Ռազմահայրենասիրական Օրորոցային ՊԱՏԳԱՄ [Armenian Patriotic Lullaby PATGAM] lyrics
Հայկական Ռազմահայրենասիրական Օրորոցային ՊԱՏԳԱՄ [Armenian Patriotic Lullaby PATGAM] lyrics
Իջնում է գիշերը և նուրբ թևերով,
Գրկում է երկիրը Հայոց,
Ճոճվում է լուսինը լճի ջրերում
Ինչպես մի մանկան օրորոց:
Հեռու անտառում միայնակ կաղնին
Խշշում է քամուց ու խորհում,
Այնտեղ հայրենի սարերի ետևում
Արևն է ննջում մոր գրկում:
Քնիր իմ մանկիկ, իսկ ես կթերթեմ
էջերը հայոց պատմության,
Ինչպես է հայ ազգը մղել կռիվներ,
Փառքի և կամքի գոյության:
Երբեմն հաղթել ենք, երբեմն պարտվել,
Միշտ վեհ է եղել մեր հոգին,
Թեկուզ և գաղթի անողոք ճամփին
Երբեք չենք կորցրել հայ ոգին:
Լսիր, իմ արծիվ, աշխարհում կան մարդիկ
դաժան, անաստված և անսիրտ:
Նրանց արյունոտ ձեռքով ամենուր
փռվում է ավեր ու չարիք:
Եթե երբևէ հանդիպես դու նրանց,
ձեռքերդ հանկարծ չդողան,
Հիշիր որ Հայկի արյունից ես սերված,
Տիգրանն է եղել քո արքան:
Լսիր, իմ որդի, ու լավ պաշտպանիր
Քո հողն ու լեզուն մայրենի,
Թեկուզ հեռավոր օտար ափերում
պաշտիր քո երկիրն հայրենի:
Եթե չկորցնես թե հավատ ,թե հույս,
կհասնես հաղթական այն ժամին,
երբ հայը մի օր եռագույնը ձեռքին
Կկանգնի Մասիսի գագաթին:
- Artist:Vahag Rush