ԱՍՏՂԵՐ [Astgher] lyrics
Songs
2024-12-24 00:26:02
ԱՍՏՂԵՐ [Astgher] lyrics
Երկնքում անթիվ աստղեր են լողում,
բայց մարդիկ երբեք վերև չեն նայում,
հայացքները կախ միշտ նայում գետնին,
քարացած սրտով ի՞նչ հրաշք երկինք…
Երկնքում կապույտ արևն է լողում,
ամպերը սակայն երկինքն են փակում,
շողերը վերջին խեղդվում են ահա,
սակայն ոչ մի սիրտ չի նեղվում անգամ…
Երկնքից պոկված աստղերին ափսոս,
երկինքը ափսոս` հողին հարթեցված,
աստղերը պոկող պատանուն ափսոս,
ափսոս խորտակված իղձերը նրա…
- Artist:Arthur Meschian
- Album:Catharsis – Կատարսիս – Катарсис