Axpers u es [Slovak translation]
Songs
2024-11-23 05:35:12
Axpers u es [Slovak translation]
Անօրեն թուրքն է տիրել մայր հողին,
Ի՞նչ սրտով պիտի մտնենք անկողին...
Մամ ջա՛ն, չտխրես, շատ չմտածես,
Կռիվ ենք գնում ախպերս ու ես... (2x)
Մռայլ գիշեր է, նստած ենք փոսում,
Այստեղ հայ քաջի արյունն է հոսում:
Եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես, (2x)
Խփում ենք թուրքին ախպերս ու ես... (2x)
Երբ լուսաբացին թուրքը լեռն է սողում,
Մեր զիլ հարվածից աշխարհն է թնդում,
Ինչքան պետք լինի` կկռվենք այսպես, (2x)
Հայ ազգի համար ախպերս ու ես... (2x)
Էլ հետդարձ չկա կռիվ է սաստիկ,
Օրհնանքդ տուր մեզ ու մի լար մայրիկ...
Թե մի օր կտրիդ զույգ արծիվ տեսնես, (2x)
Էդ մեր հոգիքն են` ախպերս ու ես... (2x)
Մամ ջա՛ն, կբացվեն դռները մեր գոց,
Ոսկի կհագնե սեւ օրն հայոց...
Ու տուն կդառնանք հաղթությամբ այսպես,
Ծափով-ծիծաղով... Ախպերս ու ես!
Ախպերս ու ես
- Artist:Sevak Amroyan
- Album:Cd single