Այգուս նայելով [Aygus nayelov]
Songs
2024-12-27 23:18:16
Այգուս նայելով [Aygus nayelov]
Եկար-անցար մեր թաղով`
Հոգեզմայլ քո տաղով,
Սիրտս տեղից վեր թռավ,
Խաղիկներդ առնելով:
Քո ժպիտը գրավեց,
Սարին, ձորին հմայեց,
Խանդի աշխարհը ընկա,
Երբ հազար աչք քեզ նայեց:
Եկար հովի թևերով, նախշուն, կանաչ տերևով,
Բարևդ էլ մոռացար, անցար այգուս նայելով:
Ասես նոր գարուն բացվեց,
Մեր թաղը բույրով լցվեց,
Շող ու շաղեր դու բերիր,
Ցամաք առուն կարկաչեց:
Թարթիչներդ նիզակ են,
Աչքերդ հուր կրակ են,
Ա~խ, ուրիշին մի նայիր,
Թող անդադար ինձ վառեն:
Տանջելդ ինձ նուշ է, յա'ր,
Անսեր մարդը փուշ է, յա'ր,
Վեհացել եմ քո սիրով,
Սերդ հուշ է, ուժ է, յա'ր:
Քո Աշոտն եմ, քո ծառան,
Ուխտ եմ արել ձեր դռան,
Մեղք եմ, արի', սիրելիս,
Դուռս բացիր էս գարնան:
Եկար հովի թևերով, նախշուն, կանաչ տերևով,
Բարևդ էլ մոռացար, անցար այգուս նայելով:
- Artist:Gusan Ashot