Բինգյոլ [Bingyol] [Transliteration]
Songs
2024-12-24 12:42:34
Բինգյոլ [Bingyol] [Transliteration]
Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի.
Շարվե շարան անցան զուգված ուղտերը,
Յարս էլ գնաց յայլաները Բինգյոլի:
Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
Նազուկ մեջքին, ծով-ծամերին կարոտ եմ.
Քաղցր լեզվին, անոյշ հոտին կարոտ եմ,
Սեւ աչքերով էն եղնիկին Բինգյոլի:
Պա՜ղ-պա՜ղ ջրեր, պապակ շուրթս չի բացվի,
Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքս չի բացվի,
Դեռ չտեսած յարիս,- սիրտս չի բացվի,
Ինձ ի՜նչ, ավա՜ղ, բլբուլները Բինգյոլի:
Մոլորվել եմ, ճամբաներին ծանոթ չեմ,
Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ.
Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանոթ չեմ.
Քույրիկ, ասա՛, ո՞րն է ճամփան Բինգյոլի:
- Artist:Armenian Folk