Չէ չէ չէ [Che che che che] lyrics
Չէ չէ չէ [Che che che che] lyrics
Այնքան երկար, անքուն գիշերներ
Արցունքն աչքերիս մենակ ես թողել,
Հիմա եկել, ինչ ես մեղանչում,
Վերջ, քեզ տեսնել չեմ ուզում:
Ինձ թողեցիր ու լուռ հեռացար,
Օտար գրկում դավաճան դարձար,
Հիմա եկել, ինչ ես մեղանչում,
Վերջ, քեզ տեսնել չեմ ուզում:
Հիմա եկել, ինչ ես մեղանչում,
Վերջ, քեզ տեսնել չեմ ուզում:
Չէ, չէ, չէ, չէ,
Քեզ չեմ հավատում,
Էլ տեղ չունես իմ սրտում,
Ուրիշի հետ քեզ տեսա թաքուն,
Խեսքերիդ չեմ հավատում:
Չէ, չէ, չէ, չէ,
Քեզ չեմ հավատա,
Դու հեռացիր ու գնա,
Էլ ես նորից քեզ չեմ հավատա,
Ինձնից բացի մեկն էլ կա,
Դու հեռացիր ու գնա:
Մի փորձիր անցյալը ետ բերել,
Սխալներդ չեմ կարող ներել,
Արցունքներդ ել ինձ չեն հուզի,
Վերջ, էլ ոչինչ մի խոսիր:
Անկարող եմ ինքս ինձ խաբել,
Իբրև ոչինչ, ոչինչ չի եղել,
Պատճառներդ էլ ինձ չեն հուզում,
Վերջ, քեզ տեսնել չեմ ուզում:
Հիմա եկել ինչ ես մեղանչում,
Վերջ, քեզ տեսնել չեմ ուզում:
Չէ, չէ, չէ, չէ,
Քեզ չեմ հավատում,
Էլ տեղ չունես իմ սրտում,
Ուրիշի հետ քեզ տեսա թաքուն,
Խոսքերիդ չեմ հավատում:
Չէ, չէ, չէ, չէ,
Քեզ չեմ հավատա,
Դու հեռացիր ու գնա,
Էլ ես նորից քեզ չեմ հավատա,
Ինձնից բացի մեկն էլ կա,
Դու հեռացիր ու գնա:
Դու հեռացիր ու գնա:
- Artist:Christine Pepelyan