Դայանային [Dayanayin] [Transliteration]
Դայանային [Dayanayin] [Transliteration]
Դու աննման աղջիկ սիրուն,
Պարտեզի մեջ ծաղիկ սիրուն:
Դու անգին վարդ, թանկագին զարդ,
Քո պես գեղեցիկ չկա, անուշ ու զվարթ:
Դու աննման աղջիկ ես սիրուն,
Պարտեզի մեջ ծաղիկ ես սիրուն:
Դու անգին վարդ ես, թանկագին զարդ ես,
Քո պես գեղեցիկ չկա, անուշ ու զվարթ ես:
Կրկներգ.
Դայանա, սիրունիկ աղջիկ ես,
Մամայի ու պապայի ծաղիկն ես:
Երկինքդ կապույտ լինի ծովի պես,
Էս երգը նվիրում եմ քեզ:
Դայանա, ինչ սիրունիկ աղջիկ ես,
Մամայի ու պապայի ծաղիկն ես:
Երկինքդ կապույտ լինի ծովի պես,
Էս երգը նվիրում եմ քեզ:
Դու նորաբաց գարուն սիրուն,
Առավոտվա արև սիրուն:
Դու վառ կրակ, այրող ու տաք,
Քո պես գեղեցիկ չկա, դու ես մեն-մենակ:
Դու նորաբաց գարուն ես սիրուն,
Առավոտվա արև ես սիրուն:
Դու վառ կրակ ես, այրող ու տաք ես,
Քո պես գեղեցիկ չկա, դու ես մեն-մենակ ես:
Կրկներգ.
Կյանքդ ուրախ, երկար լինի,
Սերդ վարար աղբյուր լինի:
Այնպես մաքուր, այնպես անուշ,
Քո պես գեղեցիկ չկա, սիրուն ու քնքուշ:
Կյանքդ ուրախ, երկար թող լինի,
Սերդ վարար աղբյուր թող լինի:
Այնպես մաքուր ես, այնպես անուշ ես,
Քո պես գեղեցիկ չկա, սիրուն ու քնքուշ ես:
Կրկներգ.
Դայանա, ինչ սիրունիկ աղջիկ ես,
Մամայի ու պապայի ծաղիկն ես:
Երկինքդ կապույտ լինի ծովի պես,
Իմ երգը նվիրում եմ քեզ:
- Artist:Tata Simonyan
- Album:Andzrev e ekel