Garnik Sarkisyan - Ագուլիսցի քաջ պատանի [Խանի երգը] [Agulistsi qaj patani [Khani yergy]]
Garnik Sarkisyan - Ագուլիսցի քաջ պատանի [Խանի երգը] [Agulistsi qaj patani [Khani yergy]]
Հուլիս ամսուն քսանհինգին,
Մոսին հրացան պատրաստ ձեռին,
Քյուրդի ոխը պահած սրտին,
Դէպ Խանասոր դիմեց ուժգին:
Երեք հարյուր հայ քաջերով,
Բոլոր զինված մոսիններով,
Շարաֆ բեկին մեծ ջարդ տալով,
Կարոն ընկավ` վրեժ կանչելով:
Ագուլիսցի քաջ պատանի,
Մահուանդ լուրը ո՞վ թող տանի,
Քեզպեսներուն միշտ երանի,
Դուք եք հույսը Հայաստանի:
Փչեց մեծ զով Արալուից,
Հայերի սիրտն էլ այրեց,
Խանի պես քաջ մեզնից խլեց,
Հայ քաջերի սիրտն էլ այրեց:
Դու ո՞վ ունեց, որ քեզի լա,
Գերեզմանիդ վրա ողբա,
Թշնամիեդ վրեժ առնե,
Անբախտ հայուն օգնող չկա:
Խունկով մոմով գամ Խանասոր,
Արցունք թափեմ ես ամէն օր,
Քեզ հարցնելով` մնացի մոլոր,
Նստած կուլամ միշտ սգավոր:
Արտասուքս հեղեղ դարձավ,
Պայծառ օրս խավարեցավ,
Լեռներ, ձորեր արյուն դարձավ,
Խանի պես քաջը զոհվեցավ:
Սուրս առնեմ, ելնեմ առաջ,
Թուրքեր ջարդեմ ես ձախ ու աջ,
Ես ալ հայ եմ պարտաճանաչ,
Ազգիս համար մեռնիմ քաջ-քաջ:
- Artist:George Tutunjian