Գինի լից [Gini lits] lyrics

Songs   2024-12-28 02:07:20

Գինի լից [Gini lits] lyrics

Աշխարհ սարսեց հայու ահը,

Գետին ընկավ թուրքի գահը,

Պատմեմ ձեզ Թալեաթի մահը,

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Մարտիկները ժողով արին,

Կռվի փողը հնչեցուցին,

Թուրք փաշաներ սատկցուցին:

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Դաշնակցություն ժողով արեց,

Շուն Թալեաթին մահ որոշեց,

Թեհլերյանն էլ իրագործեց:

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Հայոց կուսանց մատներ փափուկ,

Մարտից առաջ՝ խրախուսն ամուր,

Նրանց կամոք՝ զէնքս դիպուկ:

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Հայոց մայրեր կաղոթեին,

Հայ մարտիկներին կորհնեին,

Սուրբ Կարապետ կկանչեին:

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Հայրս-մայրս զիս ծնեցին,

Եռագույնով փաթաթեցին,

Հայրենիքին նվիրեցին:

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Երկրագունդը շատ կանաչ է,

Մէջը լիքը հայու մանչ է,

Հայրենիքը զիս կը կանչե:

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Շուն Թալեաթը փախավ Բեռլին,

Թեհլերյանը հասավ հետքին,

Զարկեց ճակտին, փռեց գետին:

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Շուն Թալեաթի տունը ցած է ,

Ներս մտնողը անիծված է,

Թալեաթ նստած հավկիթ կածե:

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Շուն Թալեաթին կագնեցուցին,

Ջեբը լեբլեբի լեցուցին,

Հըբը-հըբը կլլեցուցին,

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Սև սուգ կապեց Իսրայելը,

Լացեց ասորի հայրիկը,

Ճաքեց ջհուդ կնկա սիրտը:

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Արև ծագեց արևելքում,

Եկավ սպասված ազատություն,

Կեցցե հայոց ֆիդայություն:

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Շուն Թալեաթին դրին գյոռը,

Լուրը հասավ պոռնիկ մորը,

Կեցցե՛ հայոց կամավորը:

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Հիշատակդ միշտ փառավոր,

Շիրիմիդ լույս Քրիստափոր,

Մայիս քսանութ շնորհավոր:

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Հիշատակդ հուր-հավիտյան,

Շիրիմիդ լույս Թեհըլերյան,

Մարտ տասնհինգդ միշտ հիշարժան:

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Մեր տան դռներ միշտ էլ բաց են,

Մեզ մոտ եկողք պատվված են,

Մեր տան անդամք զէնք կը պաշտեն,

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Իմ բալկոնը քոնի դիմաց,

Քեզի տեսա խելքս գնաց,

Տասնոցիս մեջ բան չմնաց,

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Մենք Արցախի զավակներն ենք,

Մեր պապերի հետնորդներն ենք,

Թուրք-ազերուն մենք կ**ենք

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Կողջունեմ ձեզ, հա՛յ զինվորներ

Գնդակի լեզուով խոսողներ,

Հայ բանակի քաջ մարտիկներ:

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Խմենք հայ ազգի կենացը,

Սուրբ Հայաստանի կենացը,

Խմենք Թեհլերյանի կենացը,

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Ես կը խմեմ քո կենացը,

Դու կը խմես իմ կենացը,

Խմենք Թեհլերյանի կենացը:

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Sahak Sahakyan more
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Genre:
  • Official site:
  • Wiki:
Sahak Sahakyan Lyrics more
Sahak Sahakyan Also Performed Pyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Artists
Songs