Գովք Սայաթ-Նովային [Govq Sayat-Novayin] lyrics

Songs   2024-12-24 11:35:37

Գովք Սայաթ-Նովային [Govq Sayat-Novayin] lyrics

Բլբուլների երգն եմ լսում, էն քո ձայնն է, Սայաթ-Նովա,

Գյոզալների խալն եմ տեսնում, յարիդ խալն է, Սայաթ-Նովա,

Երբ նստում եմ մեջլիսներում, գինի խմում անմահական,

Ձեռքիս թասը ավանդական քո հին թասն է, Սայաթ-Նովա:

Անմահական երգեր հյուսող քեզ նման հանճար չտեսա,

Յարի հազար նազը տանող քեզ պես սիրահար չտեսա,

Մեջնուն ի՞նչ է, դու ես վառվել, քեզ պես սիրահար չտեսա,

Սիրո երգի արքան ես դու, մեր մուսան ես, Սայաթ-Նովա:

Քո յարը քեզ յարա տվեց, էլի սերդ նրան տվիր,

Սրտից քամած արնով գրած, քո երգերդ նրան տվիր,

Նա քեզ միայն տատասկ տվեց, դու վարդերդ նրան տվիր,

Մեր երգերի քաղցր գինու դալար վազն ես, Սայաթ-Նովա:

Յարից էրված դու էլ սիրո երգիչ դառար, գուսա՛ն Աշոտ,

Մեծ աշուղի խաղ ու տաղի շունչըն առար, գուսա՛ն Աշոտ,

Սրտիդ պահիր մեծ վարպետի անունն անմար գուսա՛ն Աշոտ,

Հայոց երգի ծովը մտած մայր Արազն է Սայաթ-Նովան:

Gusan Ashot more
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Genre:Folk
  • Official site:
  • Wiki:https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6_%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF
Gusan Ashot Lyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Artists
Songs