Գութանը հաց եմ բերում [Gutany Hats em Berum] lyrics
Songs
2024-12-25 08:57:21
Գութանը հաց եմ բերում [Gutany Hats em Berum] lyrics
Գութանը հաց եմ բերում,
Բերանը բաց եմ բերում.
Տե՛ս, քեզ ո՛րքան եմ սիրում,–
Ձուկը տապկած եմ բերում:
Էսօր գութանը մերն ա,
Մաճ բռնողը իմ հերն ա.
Եզն արած շեկլիկ տղեն՝
Աշխարհ գիտե՝ իմ տերնա:
Վեր կացած հավախոսին՝
Գութանն ա վարում փոսին.
Բարկ արեւը երկնքում՝
Շողն ա դիպել ակոսին:
Հա՛վքեր, թեւանի՛ արեք,
Յարիս հով անի՛ արեք.
Թո՛ղ բարակ քամին փչի,
Հետն էլ դուք նանի՛ արեք:
- Artist:Armenian Folk