Հաբրբան [Habyrban] lyrics
Հաբրբան [Habyrban] lyrics
Տ: Հա՛բրբա՜ն:
Ա: Ջա՛նեջա՜ն:
Տ: Սիրել եմ` սերն երեսին,
Անթառամ թերն երեսին.
Ով իմ սիրածն ինձ չիտա,
Աստծու կերն երեսին:
Ա: Հաբրբա՛ն:
Տ: Ջանեջա՛ն:
Ա: Սարի թրթնջուկ թազա,
Մեղր ու շաքար քեզ մազա.
Ինձ պես նազանի աղջիկ
Քեզ պես տղին ո՞նց սազա:
Տ: Հա՛բրբա՜ն:
Ա: Ջա՛նեջա՜ն:
Տ: Պզտի՛կ աղջիկ, համ ունիս,
Չորեքդիմաց ծամ ունիս,
Խունջիկ-մունջիկ մի՛ անի,
Ինձ առնելու կամ ունիս:
Ա: Հաբրբա՛ն:
Տ: Ջանեջա՛ն:
Ա: Գութանդ հոլա՛, հոլա՛,
Գութանիդ տակը քոլա.
Քանի գժություն անես,
Քեզի առնողը տոլա:
Տ: Հա՛բրբա՜ն:
Ա: Ջա՛նեջա՜ն:
Տ: Ձեր տան տակին վար կանեմ,
Չար ագռավին քար կանեմ.
Թող իմ սիրածն ինձի տան,
Գժությունս թարկ անեմ:
Ա: Հաբրբա՛ն:
Տ: Ջանեջա՛ն:
Ա: Ջուրը իր ճամփով կերթա,
Ցողածը վարդի թերթ ա.
Ինձ սիրող կտրիճ տղեն
Հազարի մեջ մի բերդ ա:
Տ: Հա՛բրբա՜ն:
Ա: Ջա՛նեջա՜ն:
Տ: Բուսել ես բաղի միջին,
Շամամի թաղի միջին.
Գիշեր ցերեկ միալար,
Դու ես իմ խաղի միջին:
Ա: Հաբրբա՛ն:
Տ: Ջանեջա՛ն:
Ա: Աշուղի պես խաղ ասա,
Բլբուլի պես տաղ ասա.
Ինչքան որ գովես` արժեմ,
Իմ մոր գովական փեսա:
- Artist:Armenian Folk