Հայ Ֆեդայի, Ձան Ֆեդայի [Hay Fedayi, Jan Fedayi] [Transliteration]
Songs
2024-11-14 21:05:53
Հայ Ֆեդայի, Ձան Ֆեդայի [Hay Fedayi, Jan Fedayi] [Transliteration]
Մուշն ու Սասուն հայոց պարծանք, ոտքի կանգնեցին,
Անթիվ զոհերի գնով ազգը փրկեցին
Անմահացող իրենց կյանքը ազգին նվիրած,
Քաջ Անդրանիկ, Գևորգ Չաուշ միշտ առաջ ընկած:
Հայ ֆիդայիք, ջան ֆիդայիք,
Մենք ձեզի մեռնինք,
Դուք եք փրկիչ մեր հայ ազգի,
Ձեր հույսով կ'ապրինք:
Մեր սուրբ վանքը պաշարված է բազում զորքերով,
Նրա մեջ են ֆիդայիներ, քառսուն զորքերով:
Անդրանիկը հրաման տվեց «Մենք ձեզի ղուրբան,
Կոտորենք անգութ թշնամուն, թող մեզ'նից դողան»:
Քաջ ֆիդայիներ միասին տվին համազարկ,
Կոտորվեցին շուն ասկյարներ, հետն էլ օսման:
Կեսգիշերին վանքից ելան, պատռեցին շղթան,
Քաջ Անդրանիկ, Գևորգ Չաուշ, ձեր հոգուն ղուրբան:
- Artist:Harout Pamboukjian