Հայ քաջեր [Hay qajer] lyrics
Songs
2024-12-29 08:58:14
Հայ քաջեր [Hay qajer] lyrics
Սասնա քաջեր վերցրին զենքեր,
Մահն աչերու դեմն առան,
Հայոց ազգի կույս աղջիկներ,
Զարդերի տեղ, զենք առան:
Հայ քաջեր, հայ քաջեր,
Ժամն է մեր օրհասական,
Մեր եռագույն դրոշի ներքո,
Պիտ արշավենք Հայաստան:
Սերոբ աղբյուր Նեմրութ սարում,
Երդվիլ կուտա քաջերուն,
Հայրենիքի սիրույն համար,
Կամ մահ, կամ ազատություն:
Յուր քաջերով էր զորավոր,
Տարոն աշխարհի սարեր,
Մշո դաշտից մինջև Սասուն,
Քաջ Արաբոն կհսկեր:
Ֆիդայապետ Գևորգ Չաուշ,
Յուր քաջերով անսասան,
Յուր կատարած սխրանքներով,
Կոչվեց Սարերու Ասլան:
- Artist:Sahak Sahakyan