Հայրենիք [Hayrenik] [Transliteration]
Հայրենիք [Hayrenik] [Transliteration]
Հայկյան նետի թռիչքն է ինձ թև տալիս,
Ավարայրից Վարդանն է ինձ ձայն տալիս,
Քաջ ֆիդայիք երգի կարոտը սրտում,
Հաղթանակի լույս փարոսն են ինձ տալիս:
Կույր փամփուշտն է ականջիս տակ շառաչում,
Նախնյաց փառքով կռվի դաշտ եմ ես իջնում,
ԵՎ մայրական սուրբ աղոթքի օգնությամբ,
Մեր Արցախում ոսոխի դեմ մարտնչում:
Սրտիս ամեն զարկը քոնն է Հայրենիք,
Պատիվն իմն է, փառքը քոնն է Հայրենիք,
Կյանքիդ համար հեղած արյան կաթիլներն
Ու իմ ջահել կյանքը քոնն են Հայրենիք
Հայրենիք
Հայրենիք
Հաղթանակած տուն կդառնամ ես շուտով,
Մի հայուհի ինձ է սպասում կարոտով,
Որ պարգևի հայրենիքին նոր զինվոր,
Չէ որ կողքն է մեր թշնամին դարավոր:
Սրտիս ամեն զարկը քոնն է Հայրենիք,
Պատիվն իմն է, փառքը քոնն է Հայրենիք,
Կյանքիդ համար հեղած արյան կաթիլներն
Ու իմ ջահել կյանքը քոնն են Հայրենիք:
Կույր փամփուշտն է ականջիս տակ շառաչում,
Նախնյաց փառքով կռվի դաշտ եմ ես իջնում,
ԵՎ մայրական սուրբ աղոթքի օգնությամբ,
Մեր Արցախում ոսոխի դեմ մարտնչում:
Հաղթանակած տուն կդառնամ ես շուտով,
Մի հայուհի ինձ է սպասում կարոտով,
Որ պարգևի հայրենիքին նոր զինվոր,
Չէ որ կողքն է մեր թշնամին դարավոր:
Կրկ.
Սրտիս ամեն զարկը քոնն է Հայրենիք,
Պատիվն իմն է, փառքը քոնն է Հայրենիք,
Կյանքիդ համար հեղած արյան կաթիլներն
Ու իմ ջահել կյանքը քոնն են Հայրենիք:
- Artist:Sevak Khanagyan