Հետ արի [Het ari] [Russian translation]

Songs   2024-12-01 17:41:23

Հետ արի [Het ari] [Russian translation]

(Տուն 1).

Շարեցի մտքերը

Սերն ու արցունքները

Ու ստացա մի նոր երազ

Ջնջեցի խոսքերը

Թողեցի կետերը

Ու տեսա, որ կգաս

Փոխեցի դերերը

Արթնացրի աչքերը

Խոստացա արցունք և լաց

Շոյեցի ձեռքերը

Ու ստացա մեր սերը

Որ չկար, որ չկար

(Կրկներգ). (x2)

Դե, սեր արի հետ

Մեր սիրո մեջ դեռ կա ստորակետ

Արի հետ

Դե, սեր հետ արի

Թե չէ սիրտս շուտով կմարի

Հետ արի

(Տուն 2).

Օրը վերջանում է

Շենքերում վառվում են

Գիշերվա տարբեր աստղեր

Զույգերի անունը

Անձրևից ջնջվում է

Թողնելով մեզ հուշեր

Ստվերների աշունը

Բոլորին ասում է

Որ ապրեն սիրով անմար

Ոնց ապրեմ մեր սերը

Ոնց ասեմ խոսքերը

Ոնց սիրեմ քեզ համար

(Կրկներգ)։ (x2)

(Անցում)

(Կրկներգ)։

Hayko more
  • country:Armenia
  • Languages:Armenian, English, Russian
  • Genre:Singer-songwriter
  • Official site:http://hayko.am/
  • Wiki:https://en.wikipedia.org/wiki/Hayko
Hayko Lyrics more
Hayko Featuring Lyrics more
Hayko Also Performed Pyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Artists
Songs