High Hopes [Armenian translation]
High Hopes [Armenian translation]
Հորիզոնից դուրս, ուր ապրում էինք փոքր ժամանակ,
Ձգողության ու հրաշքների աշխարհում,
Մեր մտքերը թափառում էին սահմաններից այն կողմ․․․
Բայց հանկարծ բաժանումի զանգը հնչեց,
Երկա՜ր ճանապարհ մինչև ճամփաբաժան,
Կհանդիպենք այնտեղ Հատումից հետո․․․
Մի փնթի խումբ կար մեզ թաքուն հետևող,
Մինչև ժամանակը կքայքայեր մեր երազանքները,
Թողնելով անհամար մանր էակներ, որոնք փորձում էին կապել մեզ գետնին՝
Կյանքին՝ դանդաղ քայքայվող
Խոտն այնքա՜ն կանաչ էր,
Լույսն այնքա՜ն պայծառ էր,
Ընկերներով շրջապատվա՜ծ
Հրաշք գիշերներ
Նայելով ետևում մնացած այրվող կամուրջներից անդին,
Նշմարելով ինչքան կանաչ էր խոտը մյուս կողմում,
Քայլերը գնում են առաջ, իսկ երազները տանում հետ
Քաշելով ներքին կապերի ուժով։
Մեզնից վեր ծածանվում էր դրոշը,
Հասել էինք երազած աշխարհի գլխապտույտ բարձունքին․․․
Հավերժ կաշկանդված ցանկություններով ու ձգտումներով
Դեռ անհագ սով է զգացվում,
Մեր հոգնած աչքերը դեռ դեգերում են հորիզոնում,
Չնայած այնքան շատ ենք անցել այդ ճանապարհով:
Խոտն այնքա՜ն կանաչ էր,
Լույսն այնքա՜ն պայծառ էր,
Համն այնքա՜ն համով էր,
Հրաշք գիշերներ,
Ընկերներով շրջապատված
Լուսաբացի մշուշն էր փայլփլում,
Ջուրը հոսում էր
Անսկիզբ գետակով,
Միշտ ու հավե՜րժ:
- Artist:Pink Floyd
- Album:The Division Bell (1994)