How To Disappear [Armenian translation]
How To Disappear [Armenian translation]
Ջոնն ինձ հանդիպեց զբոսայգում,
Լաց էի լինում իր ուսին,որովհետև կյանքը բարդ է:
Մտքիս մեջ լցվեցին ալիքներ:
Ինչո՞վ ես զբաղվում հիմա,սիրելիս:
Քեզ վերջերս համարյա չեմ տեսնում այստեղ:
Բոլոր տղաները ինձ ստեր են հորինում,բայց ոչ դու:
Դու ուղղակի մեկ այլ գարեջուր ես բացում,
Ու քեզ այնպես պահում,իբր դեռ այստեղ ես:
Այսպես է պետք անհետանալ,
Այսպես է պետք անհետանալ:
Ջիմն ինձ հանդիպեց սպորտային հրապարակում,
Դեմքին վնասվածքներ կային,որովհետև ուժեղ կռիվ էր արել:
Գիտեմ,որ նա ինքն իրենով է տարված,
Բայց ես սիրում եմ այդ մարդուն,ավելի շատ քան բոլորը:
Նա վերցնում է լեռները ու նորից իջեցնում ցած:
Ու ես նայում էի,ինչպես են տղաները կռիվ անում
Այն բաների համար,որոնք իրենց համար թանկ են:
Ու իրենց վախերը մոռանալու համար:
Ու յսպես է պետք անհետանալ,
Այսպես է պետք անհետանալ:
Դե հիմա,տարիներ են անցել Նյու Յորքը թողնելուց,
Ու ես հիմա երեխա ու երկու կատու ունեմ ետնաբակում:
Կալիֆոռնիայի արևը ու կինոաստղերը:
Եվ ես նայում եմ ինչպես են երկինքները լուսանում,երբ ես գրում եմ
Այն տարիների մասին մտածելով:
Ու ես շշնջում եմ քեզ:
Ես միշտ եմ այստեղ լինելու:
Ոչ ոք ոչ մի տեղ չի գնալու:
Ես միշտ եմ այստեղ լինելու:
Ոչ ոք ոչ մի տեղ չի գնալու:
- Artist:Lana Del Rey
- Album:Norman Fucking Rockwell (2019)