Հոյ, Նազան [Hoy, Nazan] lyrics
Հոյ, Նազան [Hoy, Nazan] lyrics
Հո՜յ, Նա՛զան իմ, Նա՛զան իմ,
Ջա՜ն, Նա՛զան իմ, Նա՛զան իմ.
Նա՛զան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր խոր ձորերով եկար:
Գարնան սիրուն ծաղիկ ես,
--- Հո՜յ, Նա՛զան իմ, Նա՛զան իմ,
Ինձ համար աղունիկ ես.
--- Ջա՜ն, Նա՛զան իմ, Նա՛զան իմ.
Գլխիս վրով պտիտ տուր,
--- Հո՜յ, Նա՛զան իմ, Նա՛զան իմ.
Նախշուն-թեւ թիթեռնիկ ես:
--- Ջա՜ն, Նա՛զան իմ, Նա՛զան իմ:
--- Յա՜ր ջան, դու բարով եկար,
--- Կանաչ սարերով եկար,
--- Խոր խոր ձորերով եկար:
Ճամբա՛ տվեք` առաջ գամ,
--- Հո՜յ, Նա՛զան իմ, Նա՛զան իմ,
Սիրած յարիս բարեւ տամ.
--- Ջա՜ն, Նա՛զան իմ, Նա՛զան իմ.
Ուխտ եմ արել, որ առնեմ,
--- Հո՜յ, Նա՛զան իմ, Նա՛զան իմ,
Թող տեսնի աշխարհ ալամ:
--- Ջա՜ն, Նա՛զան իմ, Նա՛զան իմ:
--- Նա՛զան, դու բարով եկար,
--- Կանաչ սարերով եկար,
--- Խոր խոր ձորերով եկար:
Սա՛րեր, ձո՛րեր, ետ կացե՛ք,
--- Հո՜յ, Նա՛զան իմ, Նա՛զան իմ,
Իմ յարի ճամբեն բացե՛ք.
--- Ջա՜ն, Նա՛զան իմ, Նա՛զան իմ.
Յար յարի հետ խոսելիս
--- Հո՜յ, Նա՛զան իմ, Նա՛զան իմ,
Ականջ արեք, իմացե՛ք:
--- Ջա՜ն, Նա՛զան իմ, Նա՛զան իմ:
--- Յա՜ր ջան, դու բարով եկար,
--- Կանաչ սարերով եկար,
--- Խոր խոր ձորերով եկար:
Նշի ծառին նուշ կլնի,
--- Հո՜յ, Նա՛զան իմ, Նա՛զան իմ,
Վարդի հոտն անուշ կլնի,
--- Ջա՜ն, Նա՛զան իմ, Նա՛զան իմ.
Երանեկ էն աղջկան`
--- Հո՜յ, Նա՛զան իմ, Նա՛զան իմ,
Սիրած յարին թուշ կլնի:
--- Ջա՜ն, Նա՛զան իմ, Նա՛զան իմ:
--- Նա՛զան, դու բարով եկար,
--- Կանաչ սարերով եկար,
--- Խոր խոր ձորերով եկար:
- Artist:Armenian Folk