Հուշերի քաղաք [Husheri qaghaq] lyrics
Հուշերի քաղաք [Husheri qaghaq] lyrics
(Տուն 1)․
Հեռվում տեսա քաղաքը իմ քնած
Եւ աղոտ մի ճրագ` իմ տունը,
Հոգիս տկար ծանոթ քամին տարավ
Աղմկոտ մի փողոց, իմ մանկությունը։
Ու լուռ ժպտած անհետ կորած
Հայացքն իմ ընկերոջ,
Որ այնքան-այնքան ինձ հարազատ էր,
Ու էլ չկա պատուհանը կիսաբաց,
Սերն իմ մոլորված, որ կիսատ մնաց։
(Կրկներգ)․
Տար, ինձ տար, որ տեսնեմ նորից ապրած իմ կյանքը,
Տար հեռու առաջին սիրո թաքուն պատրանքը,
Բեր կրկին այն դեմքերն ինձ հարազատ,
Որ նայում են անվերջ իմ ճամփին, կարոտում ամեն վայրկյան։
Տար, ինձ տար, որ տեսնեմ նորից ապրած իմ կյանքը,
Տար հեռու առաջին սիրո թաքուն պատրանքը,
Բեր կրկին սպասող դեմքերն ինձ հարազատ,
Որ ապրում են հեռվում` բայց ինձ հետ ամեն վայրկյան։
(Տուն 2)․
Ինձ հալածուն և օտար է տունը այս,
Ուր էլ չկա իմ խռոված, իմ խենթ անցյալը,
Եւ ակոսված, հողու պես իմաստուն,
Էլ չեմ գտնում հոգնած իմ հոր տաք ձեռքերը։
Ժամանակի ավարտն է օրացույցը մոռացված,
Որից այնքան-այնքան ես վախենում եմ,
Նվիրական օրերը իմ ուզում եմ ինձ պահել,
Բայց երեկվա իմ դեմքը մոռանում եմ։
(Կրկներգ)։
Տար, ինձ տար․․․
Տար հեռու առաջին սիրո թաքուն պատրանքը․․․
Սպասող դեմքերն ինձ հարազատ․․․
Հուշերի քաղաք․․․
- Artist:Arsen Safaryan