Jealous [Armenian translation]

Songs   2024-11-07 20:42:20

Jealous [Armenian translation]

Նախանձում եմ անձրևին, որի

կաթիլները ընկնում ու դիպչում են մաշկիդ

դրանք այնքան մոտ են, ինչքան իմ ձեռքերը երբեք չեն եղել

նախանձում եմ անձրևին:

Նախանձում եմ քամուն

որը սահում է շորերիդ միջով

այն ավելի մոտ է քան քո ստվերը

Օ, ես այնքան եմ նախանձում քամուն..

Ես ցանկացել եմ քեզ լավագույնը

որ այս աշխարհը կարող էր տալ

ինձ լքելիս ասացի քեզ

որ ներելու, ոչինչ չկա

չնայած որ, միշտ կարծել եմ, որ կվերադառնաս

պատմիր ինձ թե ինչ գտար..

ընդհամենը ցավ ու տառապանք:

դժվար է ասելը, որ նախանձում եմ

թե ինչքան երջանիկ ես առանց ինձ

Նախանձում եմ գիշերներին

որոնք չեմ անցկացնում քեզ հետ

ու՞մ հետ ես անցկացնում դրանք

Օհ, նախանձում եմ գիշերներին

Նախանձում եմ սիրուն

սերը, որ այստեղ էր

այն հեռացավ, ուրիշի հետ լինելու համար

նախանձում եմ սիրուն

Ես խորտակվում եմ ավազի մեջ

իսկ դու սայթաքում ես ձեռքերիցս

ուզում եմ մահանալ

հիմա միայն արտասվում եմ այս ժպիտի ետևում

դժվար է ասելը, որ նախանձում եմ

երջանկությանդ:

  • Artist:Labrinth
  • Album:Take Me to the Truth
Labrinth more
  • country:United Kingdom
  • Languages:English
  • Genre:Dance, Hip-Hop/Rap, R&B/Soul
  • Official site:http://www.labrinth.co.uk/
  • Wiki:http://en.wikipedia.org/wiki/Labrinth
Labrinth Lyrics more
Labrinth Featuring Lyrics more
Labrinth Also Performed Pyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Artists
Songs