К *** [Я помню чудное мгновенье...] [K *** [Ya pomnyu chudnoe mgnoven'e...]] [Armenian translation]

Songs   2025-12-08 11:46:01

К *** [Я помню чудное мгновенье...] [K *** [Ya pomnyu chudnoe mgnoven'e...]] [Armenian translation]

Հիշում եմ ես ակնթարթը դյութական.

Դու հառնեցիր աչքիս առջև, հանց տեսիլք,

Որպես ուրու վաղանցիկ, աննյութական,

Որպես հանճարը գեղեցկության – անբասիր:

Անկումներիս մեջ – անըսփոփ ու անհույս,

Եվ խռովյալ տագնապներում իմ հախուռն,

Անմարելի` ձայնն էր հնչում քո վերուստ,

Լուսե դեմքիդ գծերն էին մեղմ հառնում:

Տարիներս անցան: – Հողմապտույտը փութով

Ցաքուցրիվ արեց ցնորքը իմ հին,

Աղոտացան – և’ շշունջդ հոգեթով,

Ե’վ գծերդ երկնային:

Խավարումի մեջ, խորշերում` մեկուսի,

Երկարեցին օրերս գորշ ու տաղտուկ,

Աններշնչանք, առանց Աստծո և Լույսի,

Անսեր, անկյանք, անարցունք:

Հոգիս մարեց. բայց հրաշքով դյութական

Հարյավ պատկերը քո կրկին, հանց տեսիլք,

Որպես ուրու վաղանցիկ, աննյութական,

Որպես հանճարը գեղեցկության - անբասիր:

Եվ բաբախում է նորից սիրտն իմ լքյալ,

Եվ հառնել են դարձյալ հոգի ու վեհ կյանք,

Ե’վ արբեցում, աստվածություն կատարյալ,

Ե’վ արտոսրեր, և’ սեր, և’ սուրբ Ներշնչանք:

Aleksandr Pushkin more
  • country:Russia
  • Languages:Russian, French
  • Genre:Poetry
  • Official site:http://pushkin-lit.ru/
  • Wiki:http://en.wikipedia.org/wiki/Alexander_Pushkin
Aleksandr Pushkin Lyrics more
Aleksandr Pushkin Featuring Lyrics more
Aleksandr Pushkin Also Performed Pyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Artists
Songs