Կյանք ու կռիվ [Kyanq u kriv] lyrics

Songs   2024-07-07 23:25:39

Կյանք ու կռիվ [Kyanq u kriv] lyrics

Խաղաղության մեջ ամենքիս

Ճակատագրերն են տարբերվող

Բայց հայրենիք պաշտպանելիս

Դառնում ենք մի երկինք ու հող:

Անփորձ անվախ հոգիներից

Հավաքվեցինք բանակ դարձանք

Մեր անցյալի հերոսներից

Ժառանգեցինք մի երազանք:

Երկիրը սեր է, հողը` կյանք:

Կրկներգ

Թե կռվից չգամ

Ու քո համբույրը չզգամ

Արցունքներդ լի

Թող հաղթանակը սրբի

Կներես դու ինձ մայր քո որդուն

Ես խաղաղ երկնքով կգամ տուն

Թող գրկի քեզ ընկերս հիմա

Իմ կողմից թող քեզ ասի իմ մայր:

Հին օրերից մինչև ներկա

Հիշողության կամուրջը կա

Փոխված դեմքեր, սերունդ մի նոր

Որ իր կռիվն ունի այսօր

Կա երազանք, որի համար

Պիտի պայքար լինի համառ:

Ձեռքեր, որ նոր են զենք բռնել,

Ուժ կունենան ծաղիկ տանեն

Մահվան դեմ կյանքն է առավել:

Կրկներգ

Թե կռվից չգամ

Ու քո համբույրը չզգամ

Արցունքներդ լի

Թող հաղթանակը սրբի

Կներես դու ինձ մայր քո որդուն

Ես խաղաղ երկնքով կգամ տուն

Թող գրկի քեզ ընկերս հիմա

Իմ կողմից թոզ քեզ ասի իմ մայր:

Ես կռվից կգամ

Ու քո համբույրը կզգամ

Արցունքներդ լի

Թող հաղթանակը սրբի

Հավատա դու ինձ մայր քո որդուն

Ես խաղաղ երկնքով կգամ տուն

Պահապան քո աղոթքի շնորհիվ

Ես անցա ողջ մի կյանք ու կռիվ:

Razmik Amyan more
  • country:Armenia
  • Languages:Armenian, Transliteration
  • Genre:
  • Official site:http://www.razmikamyan.am/
  • Wiki:
Razmik Amyan Lyrics more
Razmik Amyan Featuring Lyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Artists
Songs