Լույս խավարում [Luys Khavarum] lyrics
Songs
2024-11-15 20:42:52
Լույս խավարում [Luys Khavarum] lyrics
Լույս աչքերում չկա անհույս
Ու հոգին դատարկ ու մութ
Գլորվում է խոր անդունդ,
Սիրտս զգում ե վախ
Որ չունեն ավաղ
Ձեռքերը ջերմություն
Ոչ մի փրկություն
Կոտրված երջանկություն:
Սեր հորինված ու սին հույսեր
Միայնակ հիվանդ հոգի
Որը պետք չէ ոչ մեկի,
Բայց հանկարծ մի լույս
Ու սիրո նոր հույս
Հոգին հանում է վեր
Սերն ինչպես նվեր
Քեզ նորից տվեց թևեր:
Բաց քո սիրտը նոր սիրո դիմաց
Էլ ոչ մի ձայն ու ոչ մի հարց
Չունի անցյալը վերադարձ,
Հավատա կրկին քո սրտի զարկին
Ու տուր հոգուդ թևեր
Կա կյանքում մեծ սեր
Ու սիրուց ծնված հույսեր:
Սերը կյանք է, սերը թանկ է
Թե կողքիդ է հենց այն միակը
Ճիշտ է, սերը միշտ էլ լույս է խավարում,
Սերը հուր է ,հյուր է
Սրտերում մենավոր
Սերն է կարևոր:
Ձայն որ սիրտն է քո լսում միայն
- Artist:Sofi Mkheyan