Անունս Արցախ է lyrics

Songs   2024-12-27 08:58:34

Անունս Արցախ է lyrics

Ամեն զինվորի հետ ծնվում եմ

Մեռնում եմ նորից նրա հետ

Հողից, հայ հողից իմ սնվում եմ

Նրա պես խաղաղ եմ, բայց խենթ։

Ամեն արկի հետ ես պայթում եմ

Սրտիս մեջ փամփուշտն է ամեն

Տղեք, ես ձեզ հետ խրամատում եմ

Աղոթքս էլ՝ ձեզ ապավեն։

Աշխարհն առ ու ծախ է

Արյան անձրևում

Անունս Արցախ է

Ես չեմ հանձնվում

Վառվում է չոր ցախը

Արմատ չունեցող

Անունս Արցախ է

Հուր չ՛վախեցող

Ամեն արևով արթնանում եմ,

Գիշերը դառնում եմ օրոր

Քո ցավը չէ՝ մահդ տանում եմ

Որ կյանքդ ապրես, իմ զինվոր։

Ամեն թշնամի չէ, որ մարդ չէ

Բայց մերը… մերեր չեն բերել

Դժողքն է ծնել վայրահաչը

Իսկ մենք տապանից ենք սերել

Աշխարհն առ ու ծախ է

Արյան անձրևում

Անունս Արցախ է

Ես չեմ հանձնվում

Վառվում է չոր ցախը

Արմատ չունեցող

Անունս Արցախ է

Հուր չ՛վախեցող

Shushan Petrosyan more
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Genre:
  • Official site:
  • Wiki:
Shushan Petrosyan Lyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Artists
Songs