Մի թող Ինձ Մենակ [Mi Togh Indz Menak] lyrics
Songs
2024-11-27 17:25:36
Մի թող Ինձ Մենակ [Mi Togh Indz Menak] lyrics
Ինձ տես՝ ես կամ,
Ես իրական եմ ու կանգնած եմ քո առջև՝ վստահ,
Ինձ պես՝ դու կաս,
Բայց դու դողում ես մոլորված, չգիտես ինչ անես՝
Մնալ, թե ինձ կորցնել անդարձ:
Կրկներգ
Մի թող ինձ մենակ
Ետ էլ ինձ չես բերելու
Մի թող ինձ մենակ,
Քեզ է շատ դժվար լինելու
Հասկացիր այդ դու
Մի թող ինձ մենակ
Քո սիրտն է ավելի ցավելու
Մի թող ինձ մենակ
Չեմ խնդրել երբեք, բայց հիմա
Քեզ խնդրում եմ ես
Մի թող ինձ մենակ:
Ինձ տես՝ ես կամ,
Որքան էլ, որ ցավեմ, չեմ թողնի, որ ինձ տեսնես ընկած,
Պայքար ինքս իմ դեմ,
Հպարտություն, որին պաշպանն եմ ողջ կյանքում եղել
Կարող է ինձ քեզնից զրկել:
Կրկներգ
Մի թող ինձ մենակ
Ետ էլ ինձ չես բերելու
Մի թող ինձ մենակ
Քեզ է շատ դժվար լինելու
Հասկացիր այդ դու
Մի թող ինձ մենակ
Քո սիրտն է ավելի ցավելու
Մի թող ինձ մենակ
Չեմ խնդրել երբեք, բայց հիմա
Քեզ խնդրում եմ ես
Մի թող ինձ մենակ...
- Artist:Sirusho