Մոգական լապտերիկ [Mogakan lapterik] lyrics
Մոգական լապտերիկ [Mogakan lapterik] lyrics
Մոգական լապտերիկը գլանակ է դատարկ,
Հայելիներ կան նրա մեջ` բյուրեղներ գունազարդ,
Միայն մի շարժում` կփոխվեն և նրանք,
Նայելիս կտեսնես նոր պատկեր մի հրաշք,
Մոգական լապտերիկ` գույների սիրուն խաղ,
Պատկերներ, որ ստեղծվում ու կորչում են անդարձ:
Մոգական լապտերիկ` գույների սիրուն խաղ,
Պատկերներ, որ ստեղծվում ու կորչում են անդարձ:
Ինչքան ուզում ես ցնցիր ու շարժիր
Պատկերները հին էլ ետ չեն գա նորից:
Գունավոր բյուրեղները չեն գա նախկին դիրքին`
Անկիրք ու սառն է սորուն ապակին,
Գունավոր բյուրեղներ` լույսի տակ խնդուն,
Կույր կույր հանդիպում եք, կույր կույր բաժանվում:
Գունավոր բյուրեղներ` լույսի տակ խնդուն,
Կույր կույր հանդիպում եք, կույր կույր բաժանվում:
Ամեն մարդ փնտրում է իր երկրորդ կեսին,
Որի հետ նոր գույն տա ու փարվի լույսին,
Բայց աշխարհը մեծ է ու մարդիկ շատ քիչ,
Դժվար է գտնել հարազատ կեսին,
Բայց աշխարհը մեծ է, մարդիկ` փոքրաթիվ,
Դժվար է գտնել հարազատ կեսին:
Բայց աշխարհը մեծ է, մարդիկ` փոքրաթիվ,
Դժվար է գտնել հարազատ կեսին:
Կյանքը, ընկերներ, լապտերիկ է կախարդ,
Շուռումուռ է տալիս մարդկանց անշտապ,
Հրճվում է ստեղծած իր պատկերներից,
Երբ որ ձանձրանում է ջնջում է նորից,
Մոգական լապտերիկ է մեր կյանքը կախարդ,
Իսկ մենք ստեղծված մի կարճ ակնթարթ:
Մոգական լապտերիկ է մեր կյանքը կախարդ,
Իսկ մենք ստեղծված մի կարճ ակնթարթ:
Բայց մարդիկ ենք մենք, ոչ թե ապակի,
Անկյանք էլ չենք մենք, այլ մահկանացու
Ու երբ հանդիպում ենք` եկ չբաժանվենք,
Դրանով հաղթենք դաժան մահին մենք,
Ապրենք միասին, մեռնենք միասին,
Մոգական լապտերիկը մանկան խաղ է սին։
Ապրենք միասին, մեռնենք միասին,
Մոգական լապտերիկը մանկան խաղ է սին։
- Artist:Harout Pamboukjian