Մռութիկ [Mrutik] [English translation]
Մռութիկ [Mrutik] [English translation]
Առավոտ: Սենյակում դեռ մութ, հայտնվեց արևից էլ շուտ,
Լուսավոր ու պայծառ մի շող` ինձ արթնացնող:
Գնդլիկ թաթիկով խփեց ու անմեղ հայացքով կանգնեց,
Հասկացա՛, օրս ինչպես միշտ քեզնով սկսվեց:
Քո պզտիկ գլխում այնքան հարց ու պատասխան,
Ո՞նց պիտի տակից դուրս գամ, բարդ է դա այնքան:
(ԿՐԿՆԵՐԳ)
Մռութիկը քո համով-հոտով, աչուկների քո փայլը,
Քեզ անուշիկ քո հեքիթով կժպտա անգամ չար գայլը:

Ջերմ ու բարի քո ժպիտով կանես առաջին քո քայլը:
Իրիկուն: Մի մուլտիկ սիրուն կնայես, որ քնես իսկույն,
Բայց դու խենթ պտտվող անիվ շատ ակտիվ:
Մինչև դու չքնես, հաստատ, չենք կարող մենք շնչել ազատ,
Մեկ հոգով հինգ հոգու աղմուկ, քաղցր խենթուկ:
Քո պզտիկ գլխում այնքան հարց ու պատասխան,
Ո՞նց պիտի տակից դուրս գամ, բարդ է դա այնքան:
(ԿՐԿՆԵՐԳ)
Մռութիկը քո համով-հոտով, աչուկների քո փայլը,
Քեզ անուշիկ քո հեքիթով կժպտա անգամ չար գայլը:
Մռութիկը քո համով-հոտով, աչուկների քո փայլը,
Ջերմ ու բարի քո ժպիտով կանես առաջին քո քայլը:
Քո պզտիկ գլխում այնքան հարց ու պատասխան,
Ո՞նց պիտի տակից դուրս գամ, բարդ է դա այնքան:
(ԿՐԿՆԵՐԳ)
Մռութիկը քո համով-հոտով, աչուկների քո փայլը,
Քեզ անուշիկ քո հեքիթով կժպտա անգամ չար գայլը:
Մռութիկը քո համով-հոտով, աչուկների քո փայլը,
Ջերմ ու բարի քո ժպիտով կանես առաջին քո քայլը: (2x)
- Artist:Silva Hakobyan