Օ, քամի, քամի [O, qami, qami] lyrics
Օ, քամի, քամի [O, qami, qami] lyrics
Լուսնի աղոտ արտացոլում, աչքերիդ մեջ, աչքերիդ մեջ,
Դեմքիդ ժպիտը հուսահատ, հուսահատ վերջ, հուսահատ վերջ,
Ես այսօր թողնում եմ քեզ իմ սեր ու հեռանում,
Իմ սրտին այսօր մի նոր վերք է ավելանում,
Ու իմ սերը պոկված ճյուղի, պոկված ճյուղի, ճյուղի նման
Օրորվում է աշնան քամուց, աշնան քամուց, աշնան քամուց:
Օ, քամի, քամի պոկիր իմ սերն առանց ցավի,
Հետո համբուրիր պլոկված կեղևը ծառի,
Թող վերքը ցավ չպատճառի, ծառին թող ցավ չպատճառի:
Ախ գոնե լաց եղիր, մե թեկուզ ձայն ասիր,
Բայց այդպես մի նայիր, բայց այդպես մի նայիր:
Ախ գոնե լաց եղիր, մե թեկուզ ձայն ասիր,
Բայց այդպես մի նայիր, բայց այդպես մի նայիր:
Աստղերը չռել են աչքերը ու նայում են ապշած մեզ վրա,
Մի սպանեք, մի սպանեք ձեր սերը, դուք երկրորդը էլ չեք ունենա:
Ես այսօր թողնում եմ քեզ իմ սեր ու հեռանում,
Իմ սրտին այսօր մի նոր վերք է ավելանում,
Ու իմ սերը պոկված ճյուղի, պոկված ճյուղի, ճյուղի նման
Օրորվում է աշնան քամուց, աշնան քամուց, աշնան քամուց:
Օ, քամի, քամի պոկիր իմ սերն առանց ցավի,
Հետո համբուրիր պլոկված կեղևը ծառի,
Թող վերքը ցավ չպատճառի, ծառին թող ցավ չպատճառի:
Ախ գոնե լաց եղիր, մե թեկուզ ձայն ասիր,
Բայց այդպես մի նայիր, բայց այդպես մի նայիր:
Ախ գոնե լաց եղիր, մե թեկուզ ձայն ասիր,
Բայց այդպես մի նայիր, բայց այդպես մի նայիր:
Օ քամի քամի պոկիր իմ սերն առանց ցավի,
Հետո համբուրիր պլոկված կեղևը ծառի,
Օ քամի քամի պոկիր իմ սերն առանց ցավի,
Օ քամի քամի պոկիր իմ սերն առանց ցավի:
- Artist:Harout Pamboukjian