Քարափի գլխին [Qarapi gylkhin] lyrics
Songs
2024-11-05 05:36:54
Քարափի գլխին [Qarapi gylkhin] lyrics
Քարափի գլխին ունիմ տուն,
Մեջը տնկել եմ երկու սյուն,
Դարդս էնքան շատ ա որ,
Գիշերները չունիմ քուն։
Տանս տակից ջուր բխար,
Յարս սիրտըս լվանար,
Յարիս տըված յարեքը
Իրան ձեռքով լվանար։
Բաղչա ունեմ ծառներով,
Մեջը լիքն ա գառներով,
Գառներ մատաղ կտրեի
Անուշ յարիս ձեռներով։
Բաղ եմ գցել նոր ի նոր,
Հասցրել եմ մի խնձոր
Յարիս տեսնելու համար
Քանի՞ ընկնեմ սար ու ձոր։
Յարալու, յարալու սիրտ,
Ո՞ւր ա իմ մարալու սիրտ,
Շուտ մուրազիդ կըհասնիս,
Մի՛ լար, իմ բալալու սիրտ։
- Artist:Armenian Folk