Քնքուշ վարդ [Qynqush vard] lyrics
Songs
2024-11-07 21:57:35
Քնքուշ վարդ [Qynqush vard] lyrics
Ախ, քնքուշ վարդ, ինչո՞ւ դու շուտ թառամեցար
Բացվել էիր հրաշագեղ այս պարտեզում,
Թերթդ քնքուշ, հոտդ անուշ, թռար անցար,
Վշտի ծովում ասես սիրտս է ալեկոծվում:
Մայիս կգա, շիրիմիդ վրա վարդ կբացվի,
Լուսաբացին մարմանդ ցողով կթացվի,
Սոխակները վարդիդ կարոտ երգեր կասեն,
Հազար ափսոս, որ այդ երգը դու չես լսի:
Գուսան Աշոտ, սերդ երգիր դեռ ավելին,
Չէ՞ որ գործն է միշտ մնայուն, մենք անցնող ենք,
Հավերժ երգիր հայրենիքիդ վարդ ջահելին,
Էլ ի՞նչ կուզես, հողից ծնված, չէ՞ որ հող ենք:
- Artist:Gusan Ashot