Ruben Hakhverdyan - Երևանի Գիշերներում [Yerevani Gishernerum]

Songs   2024-11-05 07:25:29

Ruben Hakhverdyan - Երևանի Գիշերներում [Yerevani Gishernerum]

Երևանի գիշերներում

Լուսնի ափսեն է գլորվում,

Ու հեռավոր արվարձանում

Արծաթե հետքն է իր թողնում:

Երբ միայնակ եմ ես լինում,

Քայլերն այստեղ են ինձ բերում,

Եվ հուշերից լքված այգում

Ես անցյալիս եմ հանդիպում:

Իմ հուշերի անհատակ ջրհորում

Քո խենթացնող կիսադեմքն է լողում,

Ես հոգնեցի այս տխուր քաղաքում,

Ու չկա ազատում,

Իմ հուշերի անհատակ ջրհորում

Դու իմ անունն ես տալիս, ու կանչում

Ես հոգնեցի այս տխուր քաղաքում

Ու չկա ազատում:

Իմ քնքուշ սևահեր,

Իմ քնքուշ սևահեր,

Ա՜խ դու ինձ ո՜ւմ ես թողել, թողել

Ինձ թողել, հեռացել:

Ասա դու ո՞վ ես, որտեղի՞ց,

Ի՞նչ ես այդպես լուռ հառաչում:

Ես հեռացել եմ ինձանից

Եվ ինձ արդեն չեմ ճանաչում:

Իսկ ի՞նչ ես կորցրել այստեղ,

Ի՞նչ ես փնտրում այս կողմերում:

Ես իմ երազն եմ կորցրել

Երևանի գիշերներում:

Քո հանգուցյալ տատիկի սենյակում,

Ուր անվերջ սեր էինք տալիս ու արյուն

Գինու կիսատ շշերի արանքում

Հավերժ սեր էիր ինձ խոստանում,

Քո հանգուցյալ տատիկի սենյակում,

Ուր անվերջ սեր էինք տալիս ու արյուն

Գինու կիսատ շշերի արանքում

Հավերժ սեր էիր խոստանում:

Իմ քնքուշ սևահեր,

Իմ քնքուշ սևահեր,

Դու ինձ ում ես թողել, թողել

Ինձ թողել, հեռացել:

Ես լուսնոտի պես արթնացել,

Ու տանիքներն եմ բարձրանում,

Ես իմ երազն եմ կորցրել

Երևանի գիշերներում:

Երևանի գիշերներում

Լուսնի ափսեն է գլորվում,

Ես իմ կարոտն եմ կորցրել

Երևանի գիշերներում:

Ruben Hakhverdyan more
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Genre:
  • Official site:
  • Wiki:https://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%B8%D6%82%D5%A2%D5%A5%D5%B6_%D5%80%D5%A1%D5%AD%D5%BE%D5%A5%D6%80%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6
Ruben Hakhverdyan Lyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Artists
Songs