Սիրո հավերժ քաղաք [Siro haverzh qaghaq] [Russian translation]
Սիրո հավերժ քաղաք [Siro haverzh qaghaq] [Russian translation]
(Տուն 1).
Քո գրկում լուսացրել եմ հազար գիշեր
Որ իմ սրտում թողել են ջերմ հուշեր
Ես ու դու, ախր, շատ ենք նման իրար
Իմ ու քո հոգում կա մեծ աշխարհ
Երբ սիրո փոխադարձ խիսքը չի ասվել
Քեզ հետ եմ ես կիսվել ու արտասվել
Հարազատ, իմ հոգուն հարազատ անուն
Որ իմ սրտից չի հեռանում
(Կրկներգ).
Երևան, անչափ սիրում եմ քեզ
Երևան, հոգումս ես
Ինչ էլ որ լինի, միասին ենք մենք երկուսով
Երևան, դու լավ օրերս ես
Երևան, ընկերս ես
Անցյալից եկանք ու հիմա էլ կանք երգերով
Բաց երկնքի տակ դու սիրո հավերժ քաղաք
(Տուն 2).
Ես գիտեմ, նեղանում ես ամբողջ հոգով
Երբ ես քեզնից հեռու եմ օրերով
Բայց հաստատ վերադարձս քեզ մոտ է միշտ
Ես ու դու կիսել ենք սեր թե վիշտ
Օրեց օր քո պատկերն է փոխվում միայն
Բայց մեկ է սրտերում քաղաքն ես այն
Որ երբեք, չի թողնի մեզ երբեք մենակ
Դու իմ սիրո հավերժ քաղաք
(Կրկներգ)։
(Անցում)
(Կրկներգ)։
- Artist:Hayko