ՀՈՒՅՍ [The Hope [Huis]] lyrics
ՀՈՒՅՍ [The Hope [Huis]] lyrics
Ուշ է, նա թակում է դուռը փակ,
նա է, ում սպասում ես շարունակ,
նա է, ով փրկում է քո հոգին,
պարանոցից հանում դեղին
հոգեվարքից կապված պարանը,
պատսպարում է քեզ վշտից`
թևազուրկ այդ թռչունից:
Հույսն է ապավենը մենության,
հույսն է, որ կերտում է ապագան,
հույսն է, որ վերջին պահին կրկին
կորուստների ճանապարհին
փրկության լույսով ժպտում է,
և այդ հույսը փրկության
քո նշխարքն է հաշտության:
Լուռ է, սենյակի դռները՝ փակ,
ստվերն է քո ճոճվում պատին սպիտակ,
հուշն է սղոցում վհատ հոգիդ,
երբ կիթառի լարերը հին
գիշերվա մեջ տրոփում են
և հազար-հազար երգեր
պատերից հնչում են դեռ:
Այս ցնորված մնջախաղի
անզոր դիմախաղով՝
շարժվում են մեր ստվերները
կյանքի բեմի եզրով:
Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում
թողնում հույսի կապույտ թևերը ձեզ-
իրենք անհետանում:
Ի՞նչ ես այս կյանքի բեմում ճոճվող,
ո՞ւմ ես իսկապես դու հարկավոր,
ի՞նչն է, որ քո կյանքն է ավիրում-
օրացույցին է սեպագրում
գուրգուրած քո երազները
և նկարդ մեծացնում-
փակում սև շրջանակում:
Ուշ է, նա թակում է դուռը փակ:
Նա է՝ ում սպասում ես շարունակ:
Նա է՝ ով փրկում է քո հոգին-
պարանոցից հանում դեղին
հոգեվարգից կապված պարանը,
պատսպարում է քեզ վշտից՝
թևազուրկ այդ թռչունից:
Այս ցնորված մնջախաղի
անզոր դիմախաղով՝
շարժվում են մեր ստվերները
կյանքի բեմի եզրով:
Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում-
թողնում հույսի կապույտ թևերը ձեզ-
իրենք անհետանում:
- Artist:Arthur Meschian