Հերոս տղերք [Transliteration]

  2024-06-28 06:00:39

Հերոս տղերք [Transliteration]

Երբ գիշերն է իջնում սահմանին

Մոտենում է հանկարծ թշնամին

Դու ես աչքերիս առաջ իմ մայր

Աղոթքի ձայնն է քո իմ մտքում

Ամեն մի փամփուշտից ինձ փրկում

Լուռ ես հավատով սպասում որ գամ

Թե որ ընկնեմ ես, տեղն իմ եղբայրը

Կբերի խաղաղ երկինք քեզ Մամ

Հերոս տղերքը մեր ելան բարձրունքն ի վեր

Զոհվել չկա տղերք կռվի ժամին

Սա հայրենիքն է մեր սուրբ հող ու հորովել

Պիտի ծնկի գա թշնամին

Ես մի ծիլն եմ ծնված այս հողից

Ժառանգած հաղթանակն իմ հորից

Հայրս որ կռվում հերոս դարձավ

Հերոսից հերոսներ են ծնվում

Թե ընկնեմ հորս պես ես կռվում

Կյանքս կիմանամ իմաստ կտա

Arame more
  • country:Armenia
  • Languages:Armenian, Russian
  • Genre:
  • Official site:
  • Wiki:
Arame Lyrics more
Excellent recommendation
Popular