Être prêtre et aimer une femme [Armenian translation]
Être prêtre et aimer une femme [Armenian translation]
Ես երջանիկ մարդ էի նախքան քեզ ճանաչելը,
Ես ամեն բան ճնշել էի հոգուս խորքում,
Խեղդել էի կիրքն իմ պատանի տարիքում,
Եվ ունեի լոկ երկու տիրուհի՝ կրոնը և գիտությունը:
Ո՜հ, լինել քահանա և սիրել կնոջ,
Սիրել նրան ողջ կրքով քո հոգու...
Անհողդողդ էի ես քամու և ալիքների հանդիման,
Ուղիղ և հպարտ՝ տաճարի աշտարակի պես,
Երբ դու եկար՝ որդի պես կրծելու ինձ ներսից
Եվ արթնացնելու ներսումս կրակը հին հրաբխի:
Ո՜հ, լինել քահանա և սիրել կնոջ,
Սիրել նրան ողջ կրքով քո հոգու...
Ես ապրում էի կանանցից հեռու՝ մարմնիս մեջ ձախկված,
Երբ խոր գիշերում դա պատահեց որպես մի կայծակ:
Աղոթքս թողած՝ ես բաց արի պատուհանս
Այն օրվան, որ բացվում էր տեսնելու քո հայտնվելը:
Ո՜հ, լինել քահանա և սիրել կնոջ,
Սիրել, այո՛, սիրե՛լ նրան ողջ կրքով քո հոգու...
Ո՜հ, լինել քահանա և սիրել կնոջ...
Գուրգուրի՛ր ինձ քո ձեռքով, մյուսով տանջի՛ր,
Քավե՛լ տուր ինձ իմ մեղքը:
Դժոխքն, ուր գնալու ես, կգնամ և ես,
Եվ դա իմ դրախտը կլինի:
Ո՜հ, լինել քահանա և սիրել կնոջ,
Սիրել, այո՛, սիրե՛լ նրան ողջ կրքով քո հոգու...
Ո՜հ, լինել քահանա և սիրել կնոջ...
Կնոջ...
- Artist:Notre-Dame de Paris (Musical)
- Album:Notre-Dame de Paris