Ծիծեռնակ [Tsitsernak] lyrics
Songs
2024-12-25 08:24:42
Ծիծեռնակ [Tsitsernak] lyrics
Ծիծեռնակ, ծիծեռնակ,
Դու գարնան սիրուն թռչնակ,
Դէպի ո՞ւր ինձ ասաґ,
Թռչում ես այդպէս արագ:
Ա՜խ, թըռիր ծիծեռնակ,
Ծընած տեղըս Աշտարակ,
Անդ շինիր քո բոյնը,
Հայրենի կտուրի տակ:
Անդ հեռու ալեւոր
Հայր ունիմ սըգաւոր,
Որ ﬕակ իւր որդուն
Սպասում է օրէ օր:
Երբ տեսնես դու նրան,
Ինձնից շատ բարեւ արաґ,
Ասաґ թող նստի լայ,
Իւր անբախտ որդու վրայ:
Դու պատմէ թէ ինչպէս
Աստ անտէր ու խեղճ եմ ես,
Միշտ լալով ողբալով՝
Կեանքս մաշւել, եղել է կէս:
Ինձ համար ցերեկը՝
Մութ է շրջում Արեգը,
Գիշերը թաց աչքիս՝
Քունը մօտ չի գալիս:
Շուտով սառ հողի տակ
Կը պառկեմ այստեղ ﬔնակ,
Թողնելով հօրս սրտում
Միշտ ցաւալի յիշատակ:
Դէ՜հ, սիրուն ծիծեռնակ,
Հեռացիґր, թըռիґր արագ,
Դէպ՝ Հայոց երկիրը,
Ծընած տեղըս Աշտարակ:
- Artist:Komitas