Երազ [Yeraz] [Transliteration]
Songs
2024-11-30 07:44:30
Երազ [Yeraz] [Transliteration]
Ես լսեցի մի անո՜ւշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր,
- Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր:
Կարկաչահոս աղբյուրն այնտեղ
Թավալում էր մարգարիտ,
Նա հստակ էր, որպես բյուրեղ,
Այն երա՜զ էր ցնորամիտ:
Եւ մեղեդին տխուր, մայրենի
հիշեց մանկության օրեր.
Մորս համբույրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր:
Կրծքին սեղմեց կարոտագին,
Աչերս սրբեց - շատ թաց էր,
Բայց արտասուքս գնում էին...
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր...
- Artist:Ruben Hakhverdyan