Երևան [Yerevan] lyrics

Songs   2024-07-04 09:59:53

Երևան [Yerevan] lyrics

Գեղաքանդակ քո շենքերն են բարձրացել,

Քարիդ անգամ շունչ են տվել, Երևան,

Հայոց հողի ջահել սիրտն ես դու դարձել,

Լցվել հազար բերք ու երգով, Երևան,

Հայոց հոգու գանձերով վառ, Երևան,

Դու կմնաս հավերժ անմար, Երևան:

Աղբյուրներիդ զանգակներն են սառնորակ,

Որ գալիս են մեր Սևանից կապուտակ,

Քո քարերին բացվել են վարդ ու մեխակ,

Փառքդ եմ երգում, իմ նոր, պայծառ Երևան,

Քեզ հազար փառք, իմ նոր, իմ մայր Երևան,

Ես որբ էի, ինձ մայր դարձար Երևա՛ն:

Մասիս սարը քեզ նայելիս ցնծում է,

Ետ նայելիս սգում և արտասվում է,

Հեռու ընկած պանդուխտի պես թախծում է,

Լույս է ուզում մեծ կարոտով, Երևա՛ն.

Քո շինարար որդուն մատաղ, Երևա՛ն,

Բարով հասնես մինչև Արաքս ու Սևան:

Գուսան Աշոտ, Երևանը գարուն է,

Գիշերները աստղերի ծով է, փայլում է,

Ով տեսնում է հազար անգամ տարվում է,

Բուրաստան ես անուշ հոտով, Երևա՛ն,

Քեզ հազար փառք, իմ նոր, Երևան,

Ես որբ էի, ինձ մայր դարձար, Երևա՛ն:

Gusan Ashot more
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Genre:Folk
  • Official site:
  • Wiki:https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6_%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF
Gusan Ashot Lyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Artists
Songs