ירושלים של זהב [Yerushalayim shel zahav] [Armenian translation]
Songs
2024-12-22 02:03:46
ירושלים של זהב [Yerushalayim shel zahav] [Armenian translation]
Սարերի օդը ջինջ գինու պես, ու բույրը սոճիների,
Աղջամղջի քամու հետ լսվում է
Ղողանջներում զանգերի
Քարե`ր, ծառ`ր անուրջներում
Երազներում ընկղմված,
Եվ Լացի Պատը իր սրտում,
Քաղաքում միայնակ կանգնած
Պղնձագույն և լուսագույն,
Երուսաղեմ իմ ոսկե,
Ա´խ չ°է որ ես ջութակ եմ
Բոլոր քո երգերին
Վերադարձել ենք աղբյուրին, շուկաին ու հրապարակին,
Շոֆարը մեզ նորից կանչում է
Տաճարի Լեռան վրա Հին Քաղաքի
Ու լեռնային քարայրերի մեջ հազար արեգակներ են շողում,
Երիքովի ճամփով Մեռյալ Ծովին
Նորից ենք մենք իջնում!
Այսօր գովերգելու գալիս եմ, քեզ թագադրելու,
Ամենափոքր երախաներիդ եմ, բանաստեղծիդ վերջին
Անունդ շուրթերը այրում է,
Սերովբեյի համբույրի պես,
Թե մոռանամ Երուսաղեմ, քեզ,
Որ լիովին ոսկեղեն ես
Պղնձագույն և լուսագույն,
Երուսաղեմ իմ ոսկե,
Ա´խ չ°է որ ես ջութակ եմ
Բոլոր քո երգերին
- Artist:Ofra Haza